Ոստիկանները հայտնաբերել են շան նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերած անձին
19:39 - 29 ապրիլի, 2023

Ոստիկանները հայտնաբերել են շան նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերած անձին

Ոստիկանները հայտնաբերել են կենդանու նկատմամբ առերևույթ դաժան վերաբերմունք ցուցաբերած անձին: Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից։
 
«Ապրիլի 28-ին սոցիալական ցանցում տեսանյութ էր տարածվել, թե ինչպես է մի երիտասարդ առերևույթ դաժան վերաբերմունք ցուցաբերում շան նկատմամբ։
 
Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների միջոցառումներով պարզվել է տեսանյությում երևացող անձի ինքնությունը։
 
Նա հայտնաբերվել է, այս պահին գտնվում է ոստիկանության բաժնում։ Նշված հրապարակումներով ոստիկանության Մալաթիայի բաժնում կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։
 
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեորեն պատժելի արարք է։ ՀՀ քրեական օրենսգրքի 307-րդ հոդվածի համաձայն՝ արարքի համար նախատեսվում է պատիժ՝ առավելագունը մինչև 3 տարի ազատազրկում։
Հորդորում ենք զերծ մնալ նման հակաօրինական արարքներից», - նշված է հաղորդագրության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել