ՀՀ ԱԳՆ-ն ուղիղ չի պատասխանում՝ արդյո՞ք բանակցություններում քննարկվում է Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ճանաչելը
 |azatutyun.am|
16:23 - 12 մայիսի, 2023

ՀՀ ԱԳՆ-ն ուղիղ չի պատասխանում՝ արդյո՞ք բանակցություններում քննարկվում է Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ճանաչելը |azatutyun.am|

azatutyun.am: Հայաստանի արտգործնախարարությունը խուսափում է ուղիղ պատասխանել հարցին՝ հայ-ադրբեջանական բանակցություններում քննարկվո՞ւմ է Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ճանաչելու տարբերակը, և արդյո՞ք Հայաստանն արդեն տվել է իր համաձայնությունը։

Ամիսներ շարունակ Արցախի ինքնորոշման իրավունքը չպնդող վարչապետ Փաշինյանն «Ազատության» հետ զրույցում ասել էր՝ Ալիևը պատրաստ չէ լայնարձակ ինքնավարություն տալ Ղարաբաղին։

«Ազատությունը» հարցում էր ուղարկել արտգործնախարարություն՝ ճշտելու՝ «վարչապետ Փաշինյանի այս հայտարարությունը նշանակո՞ւմ է, որ հայ-ադրբեջանական բանակցություններում քննարկվում է Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ճանաչելու տարբերակը, և Հայաստանը արդեն տվե՞լ է իր համաձայնությունը։ Եթե, այո, այդ դեպքում, ինչպե՞ս է պաշտոնական Երևանը պատկերացնում Ադրբեջանի կազմում Ղարաբաղի հայերի իրավունքների ու անվտանգության պաշտպանությունը, երբ ամենաբարձր՝ վարչապետի մակարդակով մեկ անգամ չէ հայտարարվել, որ Ադրբեջանի նպատակը Արցախի հայերի էթնիկ զտումն ու ցեղասպանությունն է»։

Արտգործնախարարությունից «Ազատությանը» պատասխանել են. - «Հայաստանի Հանրապետությունը բազմիցս արտահայտել է իր դիրքորոշումը առ այն, որ Հայաստանի համար սկզբունքային է միջազգային տեսանելի ներգրավածությամբ Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների ու անվտանգության երաշխիքների շուրջ քննարկումը Բաքվի ու Ստեփանակերտի միջև։ ԼՂ-ի ժողովրդի իրավունքների ու անվտանգության խնդիրների հասցեագրումը կարևորագույն նշանակություն ունի տարածաշրջանում երկարատև խաղաղության ու կայունության հաստատման համար»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել