Փաստը, որ բազմաթիվ ճամփորդական ընկերություններ բոլոր ազատ ժամերը նախապես ամրագրում են, խնդիր է․ ԵՄ դեսպանը՝  եվրոպական վիզաներ ստանալու շուրջ իրադրության վերաբերյալ
12:39 - 15 մայիսի, 2023

Փաստը, որ բազմաթիվ ճամփորդական ընկերություններ բոլոր ազատ ժամերը նախապես ամրագրում են, խնդիր է․ ԵՄ դեսպանը՝ եվրոպական վիզաներ ստանալու շուրջ իրադրության վերաբերյալ

Եվրոպայի օրվան և ԵՄ-Հայաստան հարաբերություններին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը անդրադարձավ Հայաստանում եվրոպական վիզաների խնդրին։ Նա նշեց՝ գիտի, որ բարդ իրավիճակ է այս պահին։

«Մենք սերտ կապը պահում ենք ՀՀ ԱԳՆ-ի, նաև անդամ երկրների հետ՝ փորձելով հասկանալ՝ այցագրերի տրամադրման ընթացակարգերը որքանով կարելի է պարզեցնել և բարելավել»,- հավելեց նա։

Վիկտորինի խոսքով փաստը, որ բազմաթիվ ճամփորդական ընկերություններ բոլոր ազատ ժամերը նախապես ամրագրում են, խնդիր է․ «Այդ պատճառով էլ անհրաժեշտ է աշխատել այս ուղղությամբ։ հենց այս պատճատով էլ Գերմանիան է ընթացակարգ փոխել, եթե չեմ սխալվում, Լիտվան էլ է փոխել»։

Նա ընդգծեց, որ վճարել պետք չէ ժամ նշանակելու համար վիզայի համար փաստաթղթեր ներկայացնելիս։

Անդրադառնալով վիզաների վերաբերյալ երկխոսությանը՝ Վիկտորինը նշեց, որ այն սկսելու համար պետք է թույլտվություն ստանալ բոլոր անդամ երկրներից․ «բայց ես գիտեմ՝ ԱԳՆ-ն ներգրավված է ու փոխգործակցում է այն երկրներիի հետ, որոնք մեկ կամ երկու մտահոգիչ հարց ունեն, որ պետք է քննարկեն»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել