Զոհված զինծառայողի մորը կալանավորելու միջնորդություն է ներկայացվել․ Ռուբեն Մելիքյան
 |hetq.am|
10:00 - 19 մայիսի, 2023

Զոհված զինծառայողի մորը կալանավորելու միջնորդություն է ներկայացվել․ Ռուբեն Մելիքյան |hetq.am|

hetq.am: Երեկ կեսգիշերին զոհված զինծառայողների ծնողները և հարազատները փակել էին Արշակունյաց պողոտան՝ հաջակցություն զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Հակոբյանի։

Քննչական մարմինը Գայանե Հակոբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել։ Այս մասին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթի նստավայրի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

«Ի սկզբանե նախատեսված էր, որ պետք է քննվի ձերբակալման իրավաչափության վերաբերյալ մեր ներկայացրած բողոքը։ Ըստ ընթացակարգի՝ եթե այդ ընթացքում ներկայացվում է նաև կալանավորման միջնորդություն, դրանք համատեղ են քննվում։ Քանի որ նոր նյութեր են ներկայացվել, դատարանը մեզ հարցրեց, թե որքան ժամանակ է մեզ անհրաժեշտ, մենք 1 ժամ խնդրեցինք, և նիստը հետաձգվեց մինչև 01։00»,- ասաց Մելիքյանը։

Նրա խոսքով՝ կալանավորման միջնորդության հետ կապված երեք տարբեր որոշումներ կարող է ընդունել դատարանը։ «Առաջինը՝ այն կարող է բավարարվել, երկրորդը՝ այն կարող է մերժվել և միջանկյալ տարբերակն է, որ դատարանը կարող է ասել՝ ես համաձայն եմ, որ կիրառվեն այլընտրանքային խափանման միջոցներ կամ միջոց, միայն թե կալանք չկիրառվի»,- ասաց փաստաբանը։

Նշենք, որ Ռուբեն Մելիքյանի փոխանցմամբ կալանավորման միջնորդության քննությունը Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվելու է այսօր ժամը 13:00-ին։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել