Փաշինյանի որդու առեւանգման գործով կալանավորված զոհվածի մոր աջակիցները շարժվում են դեպի կառավարություն
16:45 - 20 մայիսի, 2023

Փաշինյանի որդու առեւանգման գործով կալանավորված զոհվածի մոր աջակիցները շարժվում են դեպի կառավարություն

Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանի առեւանգման գործով այսօր կալանավորված զոհված զինծառայողի մոր՝ Գայանե Հակոբյանի աջակիցները դատարանի մոտից որոշեցին երթով շարժվել դեպի Հանրապետության հրապարակ՝ կառավարության շենքի մոտ։

Քաղաքացիները մի քանի անգամ կարճաժամկետ փակեցին Արշակունյաց պողոտան՝ քաղաքացիներին կոչ անելով միանալ իրենց շարժմանը։

Կառավարություն շարժվող քաղաքացիներից մեկը, որն ընդառաջում է երթը, հայտարարեց, որ Կոռնիձորում հանրահավաք իրականացնող քաղաքացիները եւս գալիս են Երեւան՝ իրենց միանալու։

Քաղաքացիները տարբեր կոչեր ու վանկարկումներ են հնչեցնում՝ «Ազատություն զոհվածի մորը», «Միացում», «Նիկո՛լ, դավաճա՛ն» եւ այլն։

Երթի մասնակիցները կանգ առան նաեւ Ֆրանսիայի եւ ՌԴ դեսպանատների մոտ։
Երթն առաջնորդող քաղաքացիներից մեկը հայտարարեց, որ ՌԴ դեսպանից կարծիք են ակնկալում, իր խոսքով, այս անօրինականության վերաբերյալ, մեկ այլ քաղաքացի հայտարարեց, որ խնդրում են ՌԴ նախագահին եւ այլ երկրների նախագահներին, որ իրենց երկրների դեսպաններին ուղղորդեն «այս անօրինականության դեմ եւ արձագանքեն այս գործողությանը»։

Ամիրյան-Մաշտոց խաչմերուկը մի պահ փակելուց հետո հայտարարեց, որ երթը գնում է Դերասանների տան մոտ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել