Զոհված զինծառայողների հարազատների նստացույցը Կառավարության դիմաց |news.am|
09:24 - 22 մայիսի, 2023

Զոհված զինծառայողների հարազատների նստացույցը Կառավարության դիմաց |news.am|

news.am: Կառավարության շենքի դիմաց շարունակվում է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողների անժամկետ նստացույցը:

Նրանք գիշերն անցկացրել են կառավարության շենքի մոտ:

Նշենք, որ նախօրեին հայտարարությամբ է հանդես եկել «Որդիների կանք» ՀԿ-ն, որտեղ մասնավորապես, ասվում է. ««Վաղը (նկատի ունեն այսօր՝ մայիսի 22-ին-խմբ) Նիկոլ Փաշինյանը, այս շենքում՝ որտեղ ներկա պահին «Որդիների Կանչ» ՀԿ-ն նաստացույց է անում, ունենալու է մամլո ասուլիս։ Հետևաբար, բոլոր-բոլոր քաղաքացիներին կոչ ենք անում ժամը 9.00-ինց միանալ մեզ:  Ասուլիսը սկսելու է ժամը՝ 11:00-ին և մենք ունենք հնարավորություն՝ լրագրողների միջոցով, վարչապետին հարցեր հղելու։

Հիշեցնենք, որ Արցախյան երրորդ պատերազմում զոհված զինծառայողների հարազատները, նրանց աջակցող քաղաքացիները մայիսի 20-ից անժամկետ նստացույց են անում կառավարության շենքի մոտ՝ պահանջելով ազատ արձակել զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մորը՝ Գայանե Մարտիրոսյանին, ով կալանավորվել է մեկ ամսով Աշոտ Փաշինյանի ենթադրյալ առևանգման գործով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել