Կրեմլում հայտարարել են, որ կշարունակեն ՀԱՊԿ-ի թեմայով Հայաստանի հետ երկխոսությունը
 |armenpress.am|
16:10 - 22 մայիսի, 2023

Կրեմլում հայտարարել են, որ կշարունակեն ՀԱՊԿ-ի թեմայով Հայաստանի հետ երկխոսությունը |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանը կշարունակի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) թեմայով Հայաստանի հետ երկխոսությունը: Նման հայտարարություն է արել Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն խոսքերը, որ ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցը Հայաստանի օրակարգից դուրս չի եկել:

«Ընդհանուր առմամբ, ՀԱՊԿ-ն անդամ երկրների շրջանում հեղինակություն ունի, ցույց է տալիս իր արդյունավետությունը տարբեր իրավիճակներում: Ինչ վերաբերում է Հայաստանի վարչապետի հայտարարությանը, ապա մենք կշարունակենք երկխոսությունը մեր հայ ընկերների հետ։ Մենք նրանց հետ կխոսենք նաև ՀԱՊԿ-ի գործունեությանը մեր հետագա մասնակցության թեմայով», - Կրեմլի խոսնակի խոսքերն է մեջբերում Газета պարբերականը։

Պեսկովը հավելել է, որ ՀԱՊԿ-ն ունի հետագա զարգացման ներուժ։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետն այսօր հրավիրված ասուլիսում նշել էր՝ չի բացառում, որ ՀՀ-ն կարող է դե յուրե որոշում կայացնել ՀԱՊԿ-ում անդամությունը դադարեցնելու կամ սառեցնելու վերաբերյալ, բայց դա տեղի կունենա միայն այն պարագայում, երբ մենք արձանագրենք, որ ՀԱՊԿ-ը դուրս է եկել ՀՀ-ից։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել