Խտրականությունը, որ դրսևորվում է Գայանե Հակոբյանի նկատմամբ, իրապես անընդունելի է․ Թագուհի Թովմասյան
09:51 - 23 մայիսի, 2023

Խտրականությունը, որ դրսևորվում է Գայանե Հակոբյանի նկատմամբ, իրապես անընդունելի է․ Թագուհի Թովմասյան

Անշուշտ, որևէ մեկի երեխան չպետք է պատասխանատվության ենթարկվի ծնողի արարքների համար, բայց այն խտրականությունը, որ դրսևորվում է Գայանե Հակոբյանի նկատմամբ, իրապես անընդունելի է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը։

«Քիչ առաջ դուրս եկա «Աբովյան» քրեակատարողական հիմնարկից. գնացել էի տեսակցելու տիկին Գայանեին, ով Աշոտ Փաշինյանին առերևույթ առևանգելու գործով մեկամսյա կալանքի է դատապարտվել:

Տիկին Գայանեի տրամադրությունը լավ էր, կամքը՝ ամուր... Խնդրեց փոխանցել իր անունից շնորհակալություններ նախ զոհվածների ծնողներին, ովքեր լուսացնում են Կառավարության շենքի առջև, պայքարում են օրուգիշեր, շնորհակալություններ փոխանցեց նաև անծանոթ մարդկանց, ովքեր գնացել են Եռաբլուր, իր որդու՝ Ժորա Մարտիրոսյանի շիրիմին ծաղիկներ խոնարհել: «Ամուր լինենք, պինդ լինենք, հուսով եմ՝ արդարությունը կհաղթի»,- ասաց տիկին Գայանեն:

Անշուշտ, որևէ մեկի երեխան չպետք է պատասխանատվության ենթարկվի ծնողի արարքների համար, բայց այն խտրականությունը, որ դրսևորվում է Գայանե Հակոբյանի նկատմամբ, իրապես անընդունելի է:

Ակնհայտ է, որ զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մոր կալանքը ոչ թե խափանման միջոց է, այլ պատժամիջոց: Ընտրովի արդարադատությունը ամենազազրելին է, որ գործում է Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք»,- գրել է նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել