Կյանքից հեռացել է ռոքնռոլի թագուհի Թինա Թյորները |armenpress.am|
09:39 - 25 մայիսի, 2023

Կյանքից հեռացել է ռոքնռոլի թագուհի Թինա Թյորները |armenpress.am|

armenpress.am: 83 տարեկանում կյանքից հեռացել է ամերիկացի երգչուհի Թինա Թյորները։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։

Նշվում է, որ Թյորները մահացել է Շվեյցարիայում՝ Ցյուրիխից ոչ հեռու գտնվող իր տանը։

Թինա Թյորները իր կարիերան սկսել է 1950-ականներին, երբ լայն տարածում էր ստանում ռոքնռոլ ժանրը։

Նա արժանացել է ութ «Գրեմի» մրցանակի, որոնցից 6-ը՝ 1980-ականներին։  2021 թվականին նա ընդգրկվել է Ռոքնռոլի փառքի սրահում՝ որպես մենակատար։ 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել