Պուտինը երկկողմ հանդիպումներ կունենա Ալիևի և Փաշինյանի հետ, հետո ակնկալում ենք եռակողմ հանդիպում. Կրեմլ
 |tert.am|
12:14 - 25 մայիսի, 2023

Պուտինը երկկողմ հանդիպումներ կունենա Ալիևի և Փաշինյանի հետ, հետո ակնկալում ենք եռակողմ հանդիպում. Կրեմլ |tert.am|

tert.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հինգշաբթի երկու երկկողմ հանդիպում կանցկացնի՝ Ադրբեջանի և Հայաստանի գործընկերների՝ Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի հետ, որից հետո սպասվում է եռակողմ հանդիպում, ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:

«Պուտինը երկու երկկողմ հանդիպում կունենա Ադրբեջանի նախագահ Ալիևի և Հայաստանի վարչապետ Փաշինյանի հետ, դրանից հետո մենք ակնկալում ենք եռակողմ հանդիպում Պուտինի, Ալիևի և Փաշինյանի միջև»,- լրագրողներին ասել է Պեսկովը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել