Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել է Թուրքիայի պատմության մեջ «ամենաանարդար ընտրական շրջանի» մասին
 |news.am|
11:09 - 29 մայիսի, 2023

Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել է Թուրքիայի պատմության մեջ «ամենաանարդար ընտրական շրջանի» մասին |news.am|

news.am: Ընդդիմության կողմից Թուրքիայի նախագահի թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն Անկարայում, իր կուսակցության կենտրոնատեղիում ունեցած ելույթում հայտարարել է, որ կշարունակի պայքարել Թուրքիայում «իսկական դեմոկրատիայի» համար, տեղեկացրել է CNN-ը։

«Այս ընտրություններում ավտորիտար կառավարությունը փոխելու ժողովրդի կամքն ակնհայտ դարձավ՝ չնայած բոլոր ճնշումներին»,- ասել է Քըլըչդարօղլուն։

«Ինձ իրականում տխրեցնում է այն, որ մեր երկրին դժվար օրեր են սպասվում»,- ասել է ընդդիմության թեկնածուն։

Քըլըչդարօղլուն նաեւ վկայակոչել է այն պնդումները, որ Էրդողանն ակտիվացրել է իր կողմնակիցներին՝ չհիմնավորված պահանջներ ներկայացնելով իր ընդդիմախոսներին, ակնարկելով Թուրքիայի վերընտրված նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մեղադրանքները քրդերի հետ Քըլըչդարօղլուի կապերի մասին։

«Սա ամենաանարդար ընտրական շրջանն էր մեր պատմությունում... Մենք չենք տրվել վախի մթնոլորտին»,- ասել է Քըլըչդարօղլուն։

Հիշեցնենք, որ Էրդողանը նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հավաքել է ընտրողների ձայների 52 տոկոսը եւ վերընտրվել Թուրքիայի նախագահի պաշտոնում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել