Աշխատավարձ, թոշակ բարձրացնելու համար պարտք չենք վերցնում. վարչապետ
 |aysor.am|
11:18 - 29 մայիսի, 2023

Աշխատավարձ, թոշակ բարձրացնելու համար պարտք չենք վերցնում. վարչապետ |aysor.am|

aysor.am: Կառավարությունը գոհ կլինի, եթե  մինչև 2026 թվականը պետական պարտքի ցուցանիշը ՀՆԱ-ի նկատմամբ  60 տոկոսից ցածր լինի, ԱԺ-ում 2022 թվականի պետական բյուջեի տարեկան հաշվետվության նախնական քննարկումներում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ըստ էության, այս ցուցանիշը մենք իրականացրել ենք առաջանցիկ, որովհետև 2022 թվականի արդյունքներով` պարտք-ՀՆԱ ցուցանիշը կամզում է 46.7 տոկոս: 2017-ին այդ ցուցանիշը եղել է 58.9 տոկոս: Ես ուզում եմ  արձանագրել  հետևյալը, որ պատքի գնահատման առոմով, այո՛, նոմինալ  պարտքը մեծացել  է, ընդ որում, մեծացել է նաև հասկանալի պատճառներով, որովհետև վարկային ծրագրեր ունենք, նաև քովիդի կառավարումն է շատ մեծ ռեսուրսներ տարել ՀՀ-ից ու  արտաքին պարտքն այդ ժամանակ նույնպես մեծացել է», -  ասաց  Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, թե կառավարությունը պարտքը ծախսում է միայն կապիտալ նպատակներով. ընթացիկ  ծախսեր իրականացնելու համար պարտք չեն վերցնում, աշխատավարձ, թոշակ բարձրացնելու համար պարտք չեն վերցնում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել