Հայաստանում երկաթգծային ենթակառուցվածքները վերականգնելու համար շատ նախնական հաշվարկներով կպահանջվի մոտ 2-3 տարի. փոխվարչապետ
 |armenpress.am|
17:23 - 30 մայիսի, 2023

Հայաստանում երկաթգծային ենթակառուցվածքները վերականգնելու համար շատ նախնական հաշվարկներով կպահանջվի մոտ 2-3 տարի. փոխվարչապետ |armenpress.am|

armenpress.am: Տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման շրջանակներում Հայաստանում երկաթգծային ենթակառուցվածքները վերականգնելու համար շատ նախնական հաշվարկներով կպահանջվի մոտ 2-3 տարի:

Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Գրիգորյանն ընդգծեց, որ  երկաթուղին ենթակառուցվածքային շատ ավելի ակնհայտ արդյունավետ լուծում կարող է լինել տարածաշրջանի համար:

«Մենք ուզում ենք լուծումներ, որոնք կամրապնդեն և կավելացնեն Հայաստանի դերը տարածաշրջանում՝ որպես լոգիստիկ հանգույց։ Երկաթուղային տարբերակն այս պահին ամենահավանականն է թվում։ Եթե նայենք տարածաշրջանում երկաթգծային ենթակառուցվածքներին, պարզ է դառնում, որ առանձին հատվածների վերականգնմամբ տարածաշրջանային մակարդակով մենք ստանում ենք լուրջ լոգիստիկ լուծում։ Վերականգնումը շատ նախնական հաշվարկներով կարող է մոտ 2-3 տարի տևել»,- նշեց փոխվարչապետը։

ՀՀ փոխվարչապետը հավելեց, որ այս շաբաթ հնարավոր է կայանա  եռակողմ խմբի հանդիպում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների մասնակցությամբ, որին այս պահի դրությամբ ինքն անձամբ պլանավորում է մասնակցել:  Նիստում քննարկվելու են միայն ապաշրջափակման հարցերը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել