Ժողովրդավարության բացակայությունը ծառայել է որպես գործիք, որ չիմանանք ողջ ճշմարտությունը Ղարաբաղի հարցի մասին․ Փաշինյան
10:47 - 31 մայիսի, 2023

Ժողովրդավարության բացակայությունը ծառայել է որպես գործիք, որ չիմանանք ողջ ճշմարտությունը Ղարաբաղի հարցի մասին․ Փաշինյան

Ժողովրդավարության բացակայությունը ՀՀ-ում կամ ժողովրդավարության նկատմամբ վերաբերմունքը ծառայել է որպես գործիք, որ մենք բոլորս չիմանանք ողջ ճշմարտությունը Ղարաբաղի հարցի մասին։ Այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ժողովրդավարության հայկական ֆորումի պանելային քննարկման ժամանակ

Փաշինյանի խոսքով այն մոդելը, որ Ղարաբաղի հարցի մասին փորձագետի մակարդակով տեղյակ են եղել մի քանի հոգի ընդամենը, դրա ամենավառ ապացույցն է։ 

«Եվ սա է պատճառը, որ մենք, ժողովրդավարության պայմաններում է, որ Ղարաբաղի հարցի մասին նոր տեղեկություններ ենք իմանում, հայտնի բառերի նոր իմաստներ ու ենթատեքստեր ենք վերհանում, և սա շատ կարևոր նրբություն է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել