Փաստաբանը Կարեն Անդրեասյանի վերաբերյալ հրապարակումն ուղարկել է գլխավոր դատախազին
12:58 - 10 հունիսի, 2023

Փաստաբանը Կարեն Անդրեասյանի վերաբերյալ հրապարակումն ուղարկել է գլխավոր դատախազին

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը Կարեն Անդրեասյանի վերաբերյալ մամուլի հրապարակումն ուղարկել է գլխավոր դատախազին, քանի որ նրա գնահատմամաբ տեղեկատվությունը պարունակում է ենթադրյալ ծանր հանցագործության հատկանիշներ։ Այս մասին Երևանի նախկին դատախազ Ասլանյանը մանրամասնել է իր ֆեյսբուքյան էջում։

«Երեկ համացանցի 168.am կայքում տեղեկատվություն հրապարակվեց առ այն, որ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը իր մոտ է հրավիրել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի մի շարք դատավորների, քվեաթերթիկներ է բաժանել և առաջարկել է Դատարանի «ստվերային» նախագահ ընտրել, քանի որ ինքը չի կարողանում աշխատել՝ նույն Դատարանի նախագահ, ՀՀ լավագույն դատավորներից մեկի՝ Մխիթար Պապոյանի հետ։

Այլ հարց է, որ Մխիթար Պապոյանի հետ աշխատելը մեծ պատիվ է յուրաքանչյուր նորմալ մարդու և իրավաբանի համար, իսկ ըստ նույն տեղեկատվության, իհարկե, Կարեն Անդրեասյանն արժանապատիվ դատավորներից ստացել է համաչափ պատասխան, սակայն նկարագրվածը պարունակում է նաև նրա կողմից կատարված ենթադրյալ ծանր հանցագործության հատկանիշներ, հետևաբար տեղեկատվությունն ուղարկել եմ ՀՀ գլխավոր դատախազին՝ քրեական վարույթ նախաձեռնելու և տեղի ունեցածի հանգամանքները պարզելու նպատակահարմարության հարցը լուծելու խնդրանքով»,- նշել է Ասլանյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել