Ղրիմն ու Դոնբասն Ուկրաինայինն են. Զելենսկին պատմել է՝ ինչ է ասելու Պուտինին առաջին հավանական հանդիպման ժամանակ |tert.am|
07:52 - 18 հունիսի, 2019

Ղրիմն ու Դոնբասն Ուկրաինայինն են. Զելենսկին պատմել է՝ ինչ է ասելու Պուտինին առաջին հավանական հանդիպման ժամանակ |tert.am|

tert.am։ Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ առաջին հավանական հանդիպման ժամանակ նախևառաջ կբարձրացնի Դոնբասի և Ղրիմի բռնակցման հարցը:

Ինչպես նշում է korrespondent.net-ը, Զելենսկին այս մասին ասել է գերմանական Das Bild պարբերականին տված հարցազրույցում:

«Սկսենք նրանից, որ Դոնբասն ու Ղրիմն Ուկրաինայինն են»,-ասել է նախագահը լրագրողի այն հարցին ի պատասխան, թե որոնք կլինեն Պուտինի հետ անձնական հանդիպման ժամանակ հնչած առաջին բառերը:

Զելենսկին նաև հույս է հայտնել, որ Ղրիմը կրկին կներառվի Ուկրաինայի կազմում:

Նրա համոզմամբ՝ հակառուսական պատժամիջոցներն այնքան ժամանակ պետք է ուժի մեջ մնան, քանի դեռ իր երկրի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը չեն վերականգնվել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել