armeniasputnik.am: ՀԱՊԿ-ը պատրաստ է վերադառնալ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին դիտորդական առաքելություն տեղակայելու հարցի քննարկմանը, կազմակերպությունը սպասում է Երևանի պատասխանին, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ-ի ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը:
«ՀԱՊԿ կազմավորող պետությունները երբեք չեն ինքնահեռացվել տարածաշրջանում իրավիճակի կայունացմանն ուղղված ջանքերից և բազմիցս վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ դուրս գալու կոնկրետ լուծումների, որոնք թույլ կտան մեր հայ բարեկամների համար առավելագույն օգտով գործարկել կազմակերպության լայն հնարավորությունները։ Առաջվա պես ակնկալում ենք Երևանի կողմից դրական արձագանք և պատրաստ ենք վերսկսել առարկայական աշխատանքը Հայաստանի սահմանամերձ շրջաններում ՀԱՊԿ դիտորդական առաքելություն ծավալելու առաջարկի, ինչպես նաև մեր դաշնակցին օգնության այլ համատեղ միջոցների շուրջ», - ասել է նա։
Մոսկվայում համոզված են, որ համապատասխան որոշումների ընդունումը դրական ազդեցություն կունենա տարածաշրջանային իրավիճակի վրա, ՌԴ ԱԳՆ-ն պատրաստ է կառուցողական աշխատանքի:
Միևնույն ժամանակ, Աղասանդյանը նշել է, որ արևմտյան երկրները փորձում են քաղաքական և տնտեսական ճնշում գործադրել Ռուսաստանի մերձավոր դաշնակիցների, այդ թվում՝ Հայաստանի վրա, որպեսզի «առավելագույն վնաս հասցնեն ՌԴ-ին և դրա դիրքերին Հարավային Կովկասում»:
«Հանուն այդ խնդրի հասնելու, նրանք փորձում են սասանել տարածաշրջանային անվտանգության առկա մեխանիզմները, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի հնարավորությունների վրա հենվողներ հնարավորությունները։ Հուսով ենք, որ Երևանում դա լավ հասկանում են», - պարզաբանել է դիվանագետը։
Նա նշել է, որ ՀԱՊԿ-ը, ինչպես ցանկացած այլ միջազգային կազմակերպություն, «կախարդական փայտիկ չէ, որի միջոցով ցանկացած խնդիր լուծվում է»։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
comment.count (0)