Սուրիկ Խաչատրյանի հիվանդությունները խոչընդոտ չեն նրա՝ ՀՀ տեղափոխման համար. ՀՔԾ |armtimes.com|
07:42 - 26 նոյեմբերի, 2019

Սուրիկ Խաչատրյանի հիվանդությունները խոչընդոտ չեն նրա՝ ՀՀ տեղափոխման համար. ՀՔԾ |armtimes.com|

armtimes.com Սյունիքի նախկին մարզպետ, Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված Սուրիկ Խաչատրյանի մոտ ախտորոշված հիվանդությունները խոչընդոտ չեն հանդիսանում նրա՝ տարածության մեջ ինքնուրույն տեղաշարժման, տրանսպորտային միջոցներով որեւէ այլ երկիր, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետություն տեղափոխման համար:

Այս մասին հարցմանը ի պատասխան հայտնեցին ՀՀ հատուկ քննչական ծառայությունից: ՀՔԾ-ից մասնավորապես հետաքրքրվել էինք, թե Խաչատրյանի փաստաբանի կողմից ներկայացված բժշկական փաստաթղթերը բավարար չե՞ն եղել արդյոք մինչ հետախուզում հայտարարելը: «Փաստաբանի կողմից ուղարկված փաստաթղթերի հիման վրա նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որի եզրակացության համաձայն՝ ըստ ներկայացված փաստաթղթերի՝ Սուրիկ Խաչտրյանն իր բուժումը կարող է շարունակել ստանալ նաեւ ՀՀ-ում»,-ասացին ՀՔԾ-ից:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել