Սուրեն Ալոյանին ազատ են արձակել, Գևորգ Ալթունյանի նկատմամբ տնային կալանք են սահմանել
 |armtimes.com|
13:16 - 17 սեպտեմբերի, 2023

Սուրեն Ալոյանին ազատ են արձակել, Գևորգ Ալթունյանի նկատմամբ տնային կալանք են սահմանել |armtimes.com|

armtimes.com: Պաշտպանության նախարարության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության նախկին պետ Գևորգ Ալթունյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։

Այս մասին «Հայկական ժամանակ»-ին ասացին ՀՀ քննչական կոմիտեից:

Միաժամանակ, նրա նկատմամբ կիրառվել է նաև 20 մլն դրամ գրավ:

Նշենք, որ Dasaran.am կայքի հիմնադիր Սուրեն Ալոյանին ազատ են արձակել 1 միլիոն դրամի գրավի դիմաց։ Այս մասին ասել էր Ալոյանի պաշտպան Լևոն Սահակյանը։

Ըստ ՔԿ հաղորդագրության՝ Գ.Ա.-ն (Գեւորգ Ալթունյանը,-խմբ․), զբաղեցնելով ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնը, սահմանված կարգով նշանակված լինելով ՀՀ ՊՆ կարիքների համար 2019, 2020 և 2021թթ կազմակերպված 3 գնման ընթացակարգերում պատասխանատու ստորաբաժանման ղեկավար, պաշտոնեական դիրքն օգտագործելով, «Էլ …» ՍՊ ընկերության տնօրեն Ա.Բ.-ի հետ նախնական համաձայնությամբ, խմբի կազմում, «Նոր …» հասարակական կազմակերպության տնօրեն, «DASARAN.AM» ապրանքային նշանի սեփականատեր Ս.Ա.-ի և գնումների հայտերը նախագծած անձանց՝ ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության ՎՏԱ բաժնի պետ Կ.Պ.-ի և նույն վարչության գլխավոր մասնագետ Ա.Ա.-ի օժանդակությամբ, պաշտոնական փաստաթղթերում մտցրել են ակնհայտ կեղծ տեղեկություններ և խաբեության եղանակով, շահադիտական նպատակով, 2019-2021թթ ընթացքում պետությունից հափշտակել առանձնապես խոշոր չափերով՝ 106.300.000 ՀՀ դրամ: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել