Քաղաքացիական բնակչության շրջանում զանգվածային զոհերի մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ Փաշինյան
18:09 - 21 սեպտեմբերի, 2023

Քաղաքացիական բնակչության շրջանում զանգվածային զոհերի մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ Փաշինյան

Այսօր Հայաստանի անկախության օրն է, այդ առիթին ես արդեն անդրադարձել եմ ուղերձով, այս պահին ուզում եմ ձեզ հետ որոշակի տեղեկություններ կիսել, ինչու, որովհետեւ տեսնում եմ, որ լրատվական դաշտում եւ սոցցանցերում ինֆորմացիայի խառնիճաղանջությունը բավականին մեծ է, այսինքն՝ մարդիկ ամենատարբեր տեղեկություններ են փորձում գտնել, չեն գտնում, այդ տեղեկությունների բացակայության պայմաններում որոշակի վակուում է առաջանում, որը լցվում է ապատեղեկատվությամբ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Գոնե մինչեւ էս պահը մեր ունեցած տեղեկատվությամբ ՊԲ ստորաբաժանումները շարունակում են մնալ այն տեղերում, որտեղ իրենք գտնվել են հրադադարի հաստատման պահին, նույնը համապատասխանաբար վերաբերում է Ադրբեջանի զինված ուժերին։

Մեր տեղեկություններով այսօր, ցավոք, մի միջադեպ է տեղի ունեցել Ստեփանակերտի մոտակայքում։ Ընդհանուր առմամբ, հրադադարի ռեժիմը պահպանվում է, իհարկե տեղ-տեղ որոշակի խախտումներ նաեւ լինում են»,- ասաց նա՝ դարձյալ ընդգծելով, որ տեսել է, որ տեղեկություններ կան, որ Ստեփանակերտում են ադրբեջանական զորքերը, եւ այլն․ «Այդպիսի բան չկա»։

Նրա խոսքով կան կոմունիկացիայի որոշակի դժվարություններ եւ բարդություններ․ «Ինչքան տեղեկացել եմ ԼՂ մեր գործընկերներից, նաեւ դեպի Մարտակերտ եւ Մարտունի ճանապարհների որոշակի խնդիրներ կան, բայց, ընդհանուր առմամբ, իրավիճակը կայուն է»։

Փաշինյանն ընդգծեց՝ քաղաքացիական բնակչության շրջանում զանգվածային զոհերի մասին տեղեկություններն ուղղակի չեն համապատասխանում իրականությանը․ «Այսինքն՝ պաշտոնական լրահոսով ինչ տրվել է, այդ է տեղեկատվությունը, եւ դրանից դուրս տեղեկությունները ճիշտ չեն, ստուգված չեն, գոնե այս պահի դրությամբ մենք որեւէ նման տեղեկատվության չենք տիրապետում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել