ՀՀ Քննչական կոմիտեն տեղեկացրել է, որ սեպտեմբերի 21-ին Երևան քաղաքում իրականացված զանգվածային ակցիաների ընթացքում դրանց մասնակից մի խումբ քաղաքացիներ Ալեք Մանուկյան-Վարդանանց խաչմերուկում, խաթարելով տրանսպորտի եթևեկությունը և քաղաքացիների տեղաշարժը, շրջափակել էին ճանապարհի այդ հատվածով երթևեկող «Ford Tranzit» մակնիշի ավտոմեքենան, հարվածներ հասցրել ավտոմեքենայի ուղևորին։
Նշված դեպքի առթիվ, ըստ ՔԿ-ի, նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ եւ 195-րդ հոդվածի 2-րդ մասերով՝ մի խումբ անձանց կողմից խուլիգանության եւ ֆիզիկական ներգործության համար։
Հավաքի մասնակիցների մեկ այլ խումբ, փակելով Խանջյան փողոցը և խոչընդոտելով տվյալ հատվածով ընթացող ավտոմեքենայի ընթացքը, ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել ավտոմեքենային, վնասել դիմապակին:
Նշված դեպքի առթիվ քրեական վարույթ էր նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասով և 264-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց կողմից խուլիգանության եւ կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ գույքը վնասելուհամար։
Նշված 2 քրեական վարույթների շրջանակներում, նկարագրված հանցավոր արարքները կատարելու կասկածանքով ձերբակալվել է մեկական անձ:
Նախաքննությունը շարունակվում է։ Ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցները՝ նշված դեպքերի ամբողջական հանգամանքները անաչառ և համակողմանի քննությամբ պարզելու, դրանց մասնակից բոլոր անձանց, այդ թվում նաև Խանջյան փողոցում երթևեկած ավտոմեքենայի վարորդի գործողություններին իրավական գնահատականներ տալու ուղղությամբ։
comment.count (0)