tert.am: Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը հարցազրույց է տվել France24-ին։
Լրագրողը հարց է հնչեցրել, որ վերջին պատերազմի ժամանակ՝ 2020 թվականին, ռուս խաղաղապահները եկան Մոսկվայի միջնորդությամբ ձեռք բերված հրադադարից հետո և որ իրենց ունեցած տեղեկություններից կարելի է եզրակացնել, որ ռուս խաղաղապահները արել են քիչ թե ոչինչ էլ չեն արել, երբ Ադրբեջանը սկսել է այս ռազմական հարձակումը։ Լրագրողը հարց է ուղղել՝ կարո՞ղ է Վարդանյանը դա հաստատել և եթե նրանք ոչինչ չեն արել, ապա ի՞նչն է պատճառը, որ նրանք պարզապես մի կողմ քաշված են մնացել:
«Խաղաղապահները փորձել են մարդասիրական օգնություն ցուցաբերել, բայց նրանք չեն փորձել կանգնեցրել պատերազմը։ Ի դեպ, մի քանի խաղաղապահ է սպանվել ադրբեջանական բանակի կողմից։ Հասկանալի է, որ խաղաղապահների 2000 հոգանոց կոնտինգենտը չէր կարող կանգնեցնել 60 հազարանոց ադրբեջանական բանակը, որը հարձակվել էր Արցախի վրա»,- ասել է Ռուբեն Վարդանյանը։
comment.count (0)