Հայաստանի պաշտպանության նախարարը Բաքու չի մեկնի |news.am|
06:44 - 29 հոկտեմբերի, 2019

Հայաստանի պաշտպանության նախարարը Բաքու չի մեկնի |news.am|

news.am: Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը չի մասնակցի Բաքվում անցկացվող ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի (ՊՆԽ) նիստին: Այս մասին հայտնեց նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

ԱՊՀ ՊՆԽ նիստը տեղի է ունենալու հոկտեմբերի 30-ին Բաքվում: Նախատեսված է, որ միջոցառմանը մասնակցելու են Ադրբեջանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի եւ Ղրղզստանի ռազմական նախարարությունների եւ գերատեսչություններին ղեկավարները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել