ԱԺ-ն քննարկում է հայտարարագիր ներկայացնող պաշտոնյաների շրջանակն ընդլայնելու նախագիծը |armenpress.am|
09:32 - 12 նոյեմբերի, 2019

ԱԺ-ն քննարկում է հայտարարագիր ներկայացնող պաշտոնյաների շրջանակն ընդլայնելու նախագիծը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ քննարկում է «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը, որով հնարավորություն է տրվում ընդլայնել հայտարարագիր ներկայացնող պաշտոնյաների շրջանակը:

Այս մասին նոյեմբերի 12-ի Ազգային ժողովի նիստում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Մանե Թանդիլյանը:

«Այսօրվա կարգավորումներով՝ պաշտոնատար անձանց թիվը, որոնք որ ներկայացնում են հայտարարագիր, սահմանափակված է համայնքի բնակչության թվով, և այն համայնքապետերը, որոնք համայնքների բնակչության թիվը չի գերազանցում 15.000-ը, հայտարարագիր չեն ներկայացնում:

Այս նախաձեռնությունը նպատակ ունի հայտարարագիր ներկայացնելու պաշտոնատար անձանց թվաքանակն ընդլայնել՝ ներառելով նաև բոլոր նրանց, որոնք հանդիսանում են համայնքապետեր 15 հազար և ավելի ցածր բնակչություն ունեցող համայնքների համար»,- ասաց Թանդիլյանը:

Ազգային ժողովի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն ու կառավարությունը դրական եզրակացություն են ներկայացրել օրենքի նախագծի վերաբերյալ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել