Պետական պարտքը կնվազի, կհասնի ՀՆԱ 50%-ից ցածր մակարդակի․ Ջանջուղազյան |shantnews.am|
11:37 - 13 նոյեմբերի, 2019

Պետական պարտքը կնվազի, կհասնի ՀՆԱ 50%-ից ցածր մակարդակի․ Ջանջուղազյան |shantnews.am|

shantnews.am: Ազգային ժողովում բյուջեի նախագիծը ներկայացնելիս ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշեց բյուջետային հատկացումների մեծ խմբերը և դրանց ուղղվող գումարները՝ ՀՆԱ-ի համեմատությամբ։

Ըստ այդմ՝ կապիտալ ծախսերը ընթացիկ տարվա 2․8 տոկոսի փոխարեն 2020 թվականին կհասնեն 5 տոկոսի։ Առողջապահության ոլորտի հատկացումները կավելանան 22 տոկոսով, կրթության և սոցիալական ծախսերը՝ 11 տոկոսով։

Այս պայմաններում, ըստ Ջանջուղազյանի, այնուամենայնիվ սպասվում է պետական պարտքի բեռի նվազում։ Այն, ըստ նախարարի, կհասնի համախառն ներքին արդյունքի 50 տոկոսից էլ ցածր մակարդակի, ընդ որում՝ այդ մակարդակին կարող է հասնել նույնիսկ մինչև այս տարվա ավարտը։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել