ԱԺ-ն քննարկում է Ջրի ազգային խորհուրդը լուծարելու առաջարկը |news.am|
13:06 - 12 նոյեմբերի, 2019

ԱԺ-ն քննարկում է Ջրի ազգային խորհուրդը լուծարելու առաջարկը |news.am|

news.am: Ազգային ժողովի քննարկմանը ներկայացված օրենսդրական փաթեթը ենթադրում է Հայաստանի Ջրի ազգային խորհրդի լուծարում: Այս մասին նոյեմբերի 12-ին ԱԺ նիստում Ջրային օրենսգրքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթի երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում հայտարարեց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը:

Նախարարը նշեց, որ խորհրդի լիազորությունները կդրվեն շրջակա միջավայրի նախարարության վրա։ Նա նաև հիշեցրեց, որ խորհրդի խնդիրների մեջ էր մտնում ջրային ռեսուրսների կառավարումը, այդ թվում, փոքր հէկերի եւ Արարատյան հովտի արտեզյան հորերի օգտագործման դեպքում ոռոգման ջրի օգտագործման թույլտվություն տալը:

Նախարարը նկատեց, որ կառավարության կողմից արդեն հաստատվել են ջրային ռեսուրսների կառավարման ծրագրերը, ինչը, ըստ էության, հանգեցրել է խորհրդի կողմից իր գործառույթների և այն դերի կորստին, որը նա կատարել է մի քանի տարի:

Նշենք, որ խորհուրդը գլխավոր խորհրդակցական մարմինն էր ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում, իսկ կառույցի ղեկավարն ի պաշտոնե Հայաստանի վարչապետն է: 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել