Դավիթ Տոնոյանը Վրաստանում հանդիպել է իր վրացի գործընկեր Իրակլի Ղարիբաշվիլիի հետ
10:00 - 07 նոյեմբերի, 2019

Դավիթ Տոնոյանը Վրաստանում հանդիպել է իր վրացի գործընկեր Իրակլի Ղարիբաշվիլիի հետ

Վրաստանում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ աշխատանքային այցով Վրաստանում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նոյեմբերի 6-ին հանդիպել է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլիի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Վրաստանի համագործակցության հարցեր, կարծիքներ են փոխանակվել տարածաշրջանում անվտանգային իրավիճակի և մարտահրավերների վերաբերյալ:

Երկու պետությունների պաշտպանության նախարարները կարևորել են տարածաշրջանային անվտանգության ամրապնդման ուղղությամբ համագործակցության զարգացումը, պայմանավորվածություն են ձեռք բերել պաշտպանական ոլորտում համագործակցությունն ընդլայնելու և մի շարք նոր ուղղություններ ներառելու վերաբերյալ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել