Զելենսկին հորդորել Է ձեռնպահ մնալ Իրանում ինքնաթիռի կործանման շուրջ շահարկումներից |armenpress.am|
08:40 - 08 հունվարի, 2020

Զելենսկին հորդորել Է ձեռնպահ մնալ Իրանում ինքնաթիռի կործանման շուրջ շահարկումներից |armenpress.am|

armenpress.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հորդորել Է ձեռնպահ մնալ Թեհրանում «Ուկրաինայի միջազգային ավիագծերի» մարդատար ինքնաթիռի կործանման կապակցությամբ «չստուգված վարկածներ» առաջ քաշելուց:

«Բոլորին շատ եմ խնդրում ձեռնպահ մնալ շահարկումներից եւ աղետի վերաբերյալ չստուգված վարկածներ առաջ քաշելուց մինչեւ պաշտոնական հաղորդագրությունների հրապարակումը»,-հունվարի 8-ին գրել Է նա իր Telegram-ալիքում:

Հունվարի 8-ին ավելի վաղ Իրանում Ուկրաինայի դեսպանությունը բացառել Է Իրանում ընկած ինքնաթիռի նկատմամբ ահաբեկչության վարկածը: Ինչպես նշել են դեսպանությունում, ավիաաղետի պատճառ կարող Էին դառնալ շարժիչի հետ կապված խնդիրները:

«Նախնական տեղեկատվության համաձայն, ինքնաթիռը կործանվել Է տեխնիկական պատճառներով շարժիչի վթարի հետեւանքով: Այժմ ահաբեկչության վարկածը բացառված Է»,- ասված Է հաղորդագրության մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել