Մի տարի է պաշտոնավարում եք՝ ոչ մեկիդ երեխայի հաշվին մի 10 միլիոն դոլարն ի՞նչ ա, որ չկա |lragir.am|
08:50 - 20 հունիսի, 2019

Մի տարի է պաշտոնավարում եք՝ ոչ մեկիդ երեխայի հաշվին մի 10 միլիոն դոլարն ի՞նչ ա, որ չկա |lragir.am|

lragir.am։ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն անդրադարձել է կառավարության կադրային քաղաքականության վերաբերյալ քննադատություններին: Մասնավորապես, նա պատասխանել է Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ելույթին, ով խոսել էր կառավարության կադրային քաղաքականության, պրոֆեսիոնալության խնդրի մասին:

Արարատ Միրզոյանն առաջարկել է կոնկրետ անուններ նշել: «Խոսում են կադրային քաղաքականությունից, վարչապետը լավն է, բայց կադրային քաղաքականությունը լավը չի: Ես առաջարկում եմ ավելի կոնկրետ ասել, որովհետև օդի մեջ ասելը մեզ հնարավորություն չի տալիս շտկել այդ վատ քաղաքականությունը: Օրինակ, Տիգրան Խաչատրյան՝ էկոնոմիկայի նախարարը, խնդրում եմ նայեք այդ մարդու կենսագրությունը և ասեք: Հեչ պրոֆեսիոնալ չի Ատոմ Ջանջուղազյանը:

Հեղափոխականներին անդրադառնամ՝ Հակոբ Արշակյան՝ ոլորտի հետ կապ չունի ընդհանրապես, Արայիկ Հարությունյան, Արսեն Թորոսյան: Էս պատահական մարդիկ ո՞նց եկան ու էս ոլորտները ղեկավարեցին: Ռուստամ Բադասյան՝ մարդը դեռ չի նշանակվել, ասում են վատ կադրային քաղաքականություն: Իհարկե, վատ կադրային քաղաքականություն է: Ոչ մի նախարար 250 անշարժ գույք չունի: Մի տարի է պաշտոնավարում եք՝ ոչ մեկիդ երեխայի հաշվին մի 10 միլիոն դոլարն ի՞նչ ա որ չկա», – հեգնել է Միրզոյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել