Ուկրաինայի դատախազությունը քրեական գործ է հարուցել Ղրիմի կամրջի վրայով ռուսական գնացքի անցնելու փաստի առնչությամբ |tert.am|
13:44 - 25 դեկտեմբերի, 2019

Ուկրաինայի դատախազությունը քրեական գործ է հարուցել Ղրիմի կամրջի վրայով ռուսական գնացքի անցնելու փաստի առնչությամբ |tert.am|

tert.am: Ուկրաինայի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել Սանկտ Պետերբուրգից Ղրիմ առաջին գնացքի ժամանումից հետո: Այս մասին տեղեկացնում է lenta.ru կայքը:

Քրեական գործը հարուցվել է Սանկտ Պետերբուրգ-Սևաստոպոլ ուղևորատար գնացքի կողմից «Ուկրաինայի սահմանն ապօրինի կերպով հատելու փաստի առնչությամբ»:

Ավելի վաղ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը բողոք էր հայտնել՝ կապված Ղրիմի կամրջի և Կերչի նեղուցի վրայով երկաթուղային երթևեկության բացման հետ: Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունում հայտարարել են, որ առանց Կիևի համաձայնության կամրջի կառուցումը «միջազգային իրավունքի նորմի կոպիտ խախտում է, խախտում է նաև ՄԱԿ-ի ծովային իրավունքի մասին կոնվենցիան»:

Ուկրաինական իշխանությունները պահանջում են Ռուսաստանից «դադարեցնել ապօրինի գործողությունները և ամեն տեսակի գործունեությունն Ուկրաինայի ժամանակավորապես օկուպացված տարածքներում»:

Ղրիմի կամրջի երկաթգծային մասում երթևեկությունը դեկտեմբերի 23-ին բացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել