Վստահ եմ, որ Հայաստանի հետ միասին կկարողանանք համաշխարհային ֆուտբոլը բերել մեր երկրներ. Լևան Կոբիաշվիլի
 |armenpress.am|
15:57 - 05 հունիսի, 2024

Վստահ եմ, որ Հայաստանի հետ միասին կկարողանանք համաշխարհային ֆուտբոլը բերել մեր երկրներ. Լևան Կոբիաշվիլի |armenpress.am|

armenpress.am: Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Լևան Կոբիաշվիլին կարևորում է միասնական հայտը, որով Հայաստանն ու Վրաստանը կդիմեն ՖԻՖԱ-ին՝ 2029 թվականի երիտասարդների աշխարհի առաջնությունը հյուրընկալելու համար:

«Ուրախ եմ այսօր այստեղ լինելու և այս կարևոր նորությունը հայտնելու համար: Մենք եղբայրական պետություններ ենք, պատմական հարևաններ: Ուրախ եմ, որ միասնական հայտով դիմելու ենք աշխարհի 2029 թվականի առաջնությունը հյուրընկալելու համար»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Կոբիաշվիլին: 

Վերջինիս խոսքով` ինքը ոչ միայն Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահն է, այլ նաև ՈՒԵՖԱ-ի գործկոմի անդամ է, և եվրոպական ասոցիացիան ամեն կերպ իր աջակցությունն է հայտնել ՀՖՖ նախաձեռնություններին:

«Երկու երկրներն էլ փորձառու են միջազգային մրցաշարեր հյուրընկալելու առումով: Իսկ թե ինչ է պետք աշխարհի երիտասարդների առաջնության հյուրընկալության համար, ապա կարող եմ ասել, որ շատ կարևոր են ենթակառուցվածքները: Երկու երկրներիս համար շատ կարևոր կլինի աշխարհի երիտասարդների առաջնության հյուրընկալումը: Վստահ եմ` միասին կկարողանանք համաշխարհային ֆուտբոլը բերել մեր երկրներ»,-ասաց նա:

Հայաստանը և Վրաստանը միասնական հայտով կդիմեն ՖԻՖԱ` ֆուտբոլի աշխարհի 2029 թվականի երիտասարդների առաջնությունը հյուրընկալելու համար: ՈՒԵՖԱ-ն հաստատել է աջակցությունը Հայաստանի և Վրաստանի միասնական հայտին։ 

Աշխարհի երիտասարդների առաջնության անցկացման վայրը պարզ կլինի 2025 թվականին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել