Ապրիլ-մայիսին Վրաստանից արտաքսվել է 42 օտարերկրացի՝ այդ թվում Հայաստանի քաղաքացիներ |azatutyun.am|
16:55 - 05 հունիսի, 2024

Ապրիլ-մայիսին Վրաստանից արտաքսվել է 42 օտարերկրացի՝ այդ թվում Հայաստանի քաղաքացիներ |azatutyun.am|

azatutyun.am: Վրաստանի ներքին գործերի նախարարության միգրացիայի հարցերով դեպարտամենտը հայտնում է, որ ապրիլ-մայիս ամիսներին Վրաստանից արտաքսվել են տարբեր երկրների 42 քաղաքացիներ։

Ձերբակալված օտարերկրացիներից ոմանք կամավոր են հեռացել երկրից, մյուսներին արտաքսելու համար պարտադրող միջոցներ են կիրառվել։

Միգրացիոն դեպարտամենտը հայտնում է, որ Վրաստանից արտաքսված 42 օտարերկրացիները Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի, Իրաքի, Իրանի և այլ երկրների քաղաքացիներ են։ Նրանց թվում Ադրբեջանի անչափահաս քաղաքացիներ կան, որոնք, ըստ հաղորդագրության, առանց օրինական հիմքերի գտնվելով Վրաստանում՝ զբաղվել են հակահասարակական տարաբնույթ գործունեությամբ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել