Գալուզինը հայտարարել է, որ Ադրբեջանում «Միր» քարտերը սկսել են գործել. կողմերը բանակցում են նաև ՌԴ հյուպատոսությունների բացման շուրջ |factor.am|
13:11 - 07 հունիսի, 2024

Գալուզինը հայտարարել է, որ Ադրբեջանում «Միր» քարտերը սկսել են գործել. կողմերը բանակցում են նաև ՌԴ հյուպատոսությունների բացման շուրջ |factor.am|

factor.am: Մոսկվան և Բաքուն բանակցում են Ադրբեջանում ՌԴ գլխավոր հյուպատոսությունների բացման շուրջ, Ռուսաստանը հույս ունի այս հարցում հաջողության հասնել։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը, փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Կցանկանայի նշել, որ մեր հարաբերությունների առաջանցիկ զարգացումը, ներառյալ առևտրատնտեսական համագործակցության զարգացման նոր հնարավորությունների որոնումը, համահունչ կլիներ Ադրբեջանում մեր գլխավոր հյուպատոսությունների ստեղծմանը։ Մենք հիմա ադրբեջանցի ընկերների հետ այդ խոսակցությունը տանում ենք, հուսով ենք, որ այն հաջողությամբ կպսակվի»,- ասել է Գալուզինը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակում «Ռուսաստան-Ադրբեջան» նիստում։

Հիշեցնենք, որ վերջերս ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով hանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինը Ադրբեջանի Միլլի Մեջլիսի պատվիրակության հետ հանդիպմանը, որը գլխավորում էր Միջազգային հարաբերությունների և միջխորհրդարանական հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սամեդ Սեիդովը, հայտարարել էր, որ Մոսկվան ցանկանում է Ստեփանակերտում գլխավոր հյուպատոսություն բացել և այդ հարցում ապավինում է Բաքվի աջակցությանը։ Գալուզինը նաև հայտարարել է, որ Ադրբեջանում աստիճանաբար հասանելի են դառնում ռուսական «Միր» վճարային համակարգի քարտերը։

«ՎՏԲ բանկի բանկոմատներից արդեն կարելի է  մանաթ հանել ձեր «Միր» քարտից»,- ասել է նա՝ հավելելով, որ Ռուսաստանը երախտապարտ է Ադրբեջանին այս մոտեցման համար, ինչը կնպաստի զբոսաշրջության ոլորտում կապերի զարգացմանը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել