ՌԴ-ի և Ադրբեջանի փոխվարչապետներն առևտրատնտեսական համագործակցության ընթացիկ հարցեր են քննարկել |factor.am|
16:53 - 07 հունիսի, 2024

ՌԴ-ի և Ադրբեջանի փոխվարչապետներն առևտրատնտեսական համագործակցության ընթացիկ հարցեր են քննարկել |factor.am|

factor.am: Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակում աշխատանքային հանդիպում են անցկացրել ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն ու Ադրբեջանի  փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը։

ՌԴ կառավարության հաղորդմամբ՝ բանակցությունների ընթացքում քննարկվել են Ռուսաստանի և Ադրբեջանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի օրակարգում ընդգրկված երկկողմ առևտրատնտեսական համագործակցության արդիական հարցեր:

«Տեղի է ունեցել մտքերի փոխանակում տնտեսության տարբեր ոլորտներում համատեղ ծրագրերի ներկա վիճակի և իրականացման հեռանկարների շուրջ։

Համանախագահները հատուկ ուշադրություն են դարձրել Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի առաջիկա նիստի օրակարգային հիմնական հարցերին»,- ասվում է հաղորդագրության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել