Եղվարդում ծննդատան փակվելու դեմ բողոքի ակցիան ավարտվեց. բնակիչները վաղը կրկին կհավաքվեն |news.am|
16:38 - 13 հունվարի, 2020

Եղվարդում ծննդատան փակվելու դեմ բողոքի ակցիան ավարտվեց. բնակիչները վաղը կրկին կհավաքվեն |news.am|

news.am:   Եղվարդում ծննդատան փակվելու դեմ բողոքի ակցիան այսօր ավարտվեց:

Ծննդատան տնօրենը հավաքվածներին հայտնեց, որ նրանք առավոտյան կրկին կարող են հավաքվել ծննդատան մոտ եւ իրենց բողոքը եւ մտահոգությունները հայտնեն խնդրով զբաղվող մարզպետարանի աշխատակցին:


Հիշեցնենք, որ ՀՀ առողջապահության նախարարության որոշմամբ ՀՀ մարզային մի շարք բուժհաստատությունների ֆինանսավորումը դադարեցվում է, որի հետեւանքով մարզային մի շարք ծննդատներ փակվում են։

Նշենք, որ մի քանի օր առաջ բողոքի ակցիա էր իրականացվում նաեւ Մարալիկում, այդ խնդրի պատճառով։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել