Աջ ղեկով ավտոմեքենաները տեխնիկական փոփոխության ենթարկելու համար ժամկետները երկարացվել են ևս 3 ամսով |armenpress.am|
11:12 - 09 դեկտեմբերի, 2019

Աջ ղեկով ավտոմեքենաները տեխնիկական փոփոխության ենթարկելու համար ժամկետները երկարացվել են ևս 3 ամսով |armenpress.am|

armenpress.am:  Հայաստանի Հանրապետություն ներմուծվող աջ ղեկով ավտոմեքենաները տեխնիկական փոփոխության ենթարկելու համար ժամկետները երկարացվել են ևս 3 ամսով:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

«Տրանսպորտային միջոցի վրա տեխնիկական գործողություն է իրականացվում և այդ փոփոխությունը, եթե չարվի մասնագիտացված կառույցի կամ անձի կողմից, ապա կարող է հանրային վտանգի պատճառ դառնալ: Բացառություն ենք արել, տրամադրել ենք ժամկետ, որ տվյալ գործողությունը հնարավոր լինի անել նաև Հայաստանում, այլ ոչ թե արտերկրում: Միևնույն ժամանակ օրակարգում մնացել է մի խնդիր, որի վրա մենք պետք է աշխատենք, որ հասկանանք այդ տեխնիկական փոփոխությունն ինչպես է իրականացվում, և ինչպես պետք է իրականացվի, որ լինի անվտանգ»,-նշեց փոխվարչապետը։

Նրա կարծիքով՝ Հայաստանը նման հագեցվածություն ունի, որպեսզի կարողանա իրականացնել մեքենայում ղեկի փոփոխությունը:

Կառավարության նիստում որոշվել է թույլատրել աջ ղեկով մեքենաների ներկրումը Հայաստան, սակայն այն կարող է շահագործվել միայն ղեկը փոխելուց հետո:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել