armtimes.com: Բաքվում Ղարաբաղը լքած ադրբեջանցի փախստականները մայիսի 27-ին ի նշան բողոքի արգելափակել են կենտրոնական փողոցներից մեկը՝ պահանջելով բնակարաններ Ադրբեջանի կառավարության կողմից:
Այս մասին հայտնում է ադրբեջանական Թուրան գործակալությունը: «Մենք ուզում ենք, որ կառավարությունը մեզ ապահովի բնակարաններով, սակայն Ալիեւը մեր վրա թքած ունի», - հայտարարել էր բողոքի ակցիային մասնակիցներից մեկը:
Նշվում է, որ ակցիան տևել է մոտ 10 րոպե, իսկ հետո տեղի ոստիկանությունը բռնի ուժով հեռացրել են մասնակիցներին:
comment.count (0)