Աշխատում ենք Կոնգրեսի, ՄԶԳ-ի, պետքարտուղարության հետ, որպեսզի Հայաստանին տրվի 20 միլիոն դոլար. Սամանթա Փաուեր |armenpress.am|
12:18 - 26 սեպտեմբերի, 2024

Աշխատում ենք Կոնգրեսի, ՄԶԳ-ի, պետքարտուղարության հետ, որպեսզի Հայաստանին տրվի 20 միլիոն դոլար. Սամանթա Փաուեր |armenpress.am|

armenpress.am: Աշխատանքներ են տարվում Կոնգրեսի. ԱՄՆ ՄԶԳ-ի, ԱՄՆ պետքարտուղարության հետ, որպեսզի Հայաստանին տրվի 20 միլիոն դոլար: Այս մասին հայտարարեց՝ ԱՄՆ ՄԶԳ կառավարիչ Սամանթա Փաուերը Նյու Յորքում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից կազմակերպված «Ժողովրդավարության արդյունքները» խորագրով բաց քննարկմանը: 

«Այժմ ես սիրով կօգտագործեմ այս առիթը՝ հայտարարելու համար, որ մենք աշխատում ենք Կոնգրեսի, ԱՄՆ ՄԶԳ-ի, ԱՄՆ պետքարտուղարության հետ, որպեսզի Հայաստանին տրվի 20 միլիոն դոլար` ուղղված կիբեռ, սահմանային և էներգետիկ անվտանգության խթանմանը, ինչպես նաև դիմադրողականության բարձրացմանը»,- ասաց Սամանթա Փաուերը։

Նա ընդգծեց, որ այս տարվա գարնանը հնարավորություն է ունեցել մեկնել Բրյուսել՝ քննարկելու այն կոնկրետ քայլերը, որ կարող են անել Հայաստանի ժողովրդավարական ու խաղաղ ապագային աջակցելու համար։ 

Փաուերի խոսքով` հուլիսին Երևան է ժամանել` այս առաջընթացին նոր ազդակ հաղորդելու և անձամբ ծանոթանալու ժողովրդավարությանն ուղղված հայ ժողովրդի ջանքերի հետ։ 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել