ՄԱԿ-ի ԳՎ-ն Ղրիմի հարցով բանաձև է ընդունել. Հայաստանը դեմ է քվեարկել |factor.am|
11:12 - 19 դեկտեմբերի, 2019

ՄԱԿ-ի ԳՎ-ն Ղրիմի հարցով բանաձև է ընդունել. Հայաստանը դեմ է քվեարկել |factor.am|

factor.am: ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովն ընդունել է Ուկրաինայի ներկայացրած՝ Ղրիմում և Սևաստոպոլում մարդու իրավունքների իրավիճակի մասին բանաձևը: Փաստաթղթին կողմ է քվեարկել 65 երկիր, 83-ը ձեռնպահ է մնացել, իսկ 23 պետություն դեմ է քվեարկել: Հակառուսական բանաձևին դեմ են արտահայտվել, մասնավորապես, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Չինաստանը, Իրանը, Սիրիան, Սերբիան և այլ երկրներ: Ռուսական կողմից արդեն արձագանքել են ՄԱԿ-ի ընդունած բանաձևին:

ՌԴ նախագահին առընթեր Ղրիմում մշտական ներկայացուցչության միջազգային-իրավական հարցերով աշխատանքային խմբի ղեկավար Ալեքսանդր Մոլոխովը հայտարարել է, որ Ղրիմում մարդու իրավունքների իրավիճակի հետ կապված ՄԱԿ-ի կողմից ընդունված ցանկացած բանաձև անիմաստ է՝ առանց թերակղզի օտարերկրյա առաքելությունների և իրավապաշտպանների այցելության: Նրա խոսքով՝ Ղրիմի տարածաշրջան ՄԱԿ-ի առաքելության այցերի համար ոչ մի խոչընդոտ չկա: «Այդ մասին բազմիցս են հայտարարել ՌԴ ԱԳՆ-ն և Ղրիմի իշխանությունները»,- հավելել է Մոլոխովը:

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել