Ըստ Ուկրաինայի՝ ՌԴ-ն հարվածել է Դնեպրին, այդ թվում՝ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռով
 |azatutyun.am|
15:21 - 21 նոյեմբերի, 2024

Ըստ Ուկրաինայի՝ ՌԴ-ն հարվածել է Դնեպրին, այդ թվում՝ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռով |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանը հարվածել է Դնեպրին տարբեր տիպի, այդ թվում՝ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռով, որն արձակվել է Աստրախանի շրջանից, հայտնում է Ուկրաինայի ռազմաօդային ուժերը։

Անկախ աղբյուրներից դեռ այս տեղեկատվության հաստատում չկա։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն, իր հերթին, հայտարարել է, որ իր ՀՕՊ համակարգերը խոցել են Մեծ Բրիտանիայի արտադրության Storm Shadow երկու թևավոր հրթիռներ:

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ սա նոր էսկալացիա է և որ սա շատ անպատասխանատու դիրքորոշում է հեռացող վարչակազմի կողմից։

Ավելի վաղ Bloomberg-ը, բրիտանական The Guardian-ը և BBC-ն գրել էին, որ ուկրաինական բանակն առաջին անգամ ենթադրաբար բրիտանական Storm Shadow հրթիռներ է կիրառել՝ Ռուսաստանին հարվածելու համար։ Լրատվամիջոցները ստույգ թիրախ չէին նշել, սակայն ենթադրել էին, որ թիրախներից մեկը եղել է Կուրսկի շրջանի Մարինոյում գտնվող Ռուսաստանի նախագահի աշխատակազմի առողջարանը։ Storm Shadow հրթիռներ արտադրող Մեծ Բրիտանիայի իշխանությունները պաշտոնապես չեն հաստատել կամ հերքել այս տեղեկությունը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել