hetq.am: Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ դժգոհ է խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ բողոքող ընդդիմության գործողություններից:
«Ոչ ոք ընդդիմությունից գոհ չէ՝ ոչ ես, ոչ բնակչությունը, քանի որ ընդդիմությունը պատրաստվել էր մի ուրիշ բանի։ Մենք ծանոթ էինք խարտիայի գործողությունների պլանին (վրացական ընդդիմության հաղթանակի դեպքում բարեփոխումների պլանը՝ խմբ.), ինչ օրենքներ պետք է ընդունվեին, ինչպես պետք է գայինք հաջորդ ընտրություններին»,- Մթավարի արխի հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին։
Ինչպես նշել է Վրաստանի վարչապետը, քաղաքական ուժերը պատրաստվում էին ընտրություններին, այլ ոչ թե փողոցային բողոքի ակցիաներին: «Պետք է ավելի շատ համակարգում լինի, դա ժողովրդի պահանջն է», - հավելել է նա:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
comment.count (0)