Հայկ Սարգսյանը, Հայկ Մամիջանյանը և Տարոն Մարգարյանը կգործուղվեն Մոսկվա
15:53 - 23 նոյեմբերի, 2024

Հայկ Սարգսյանը, Հայկ Մամիջանյանը և Տարոն Մարգարյանը կգործուղվեն Մոսկվա

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը և «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներ Հայկ Մամիջանյանը և Տարոն Մարգարյանը 2 օրով կգործողվեն Մոսկվա։ Այս մասին տեղեկանում ենք ԱԺ նախագահի կարգադրությունից։

Նշված է, որ նրանք նոյեմբերի 25-27-ը մասնակցելու են Մոսկվայում անցկացվող «ԱՊՀ երկրների միջխորհրդարանական համագործակցության մեջ քաղաքական կուսակցությունների դաշինքների և բլոկների փոխգործակցության դերը» խորագրով 5-րդ միջազգային համաժողովին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել