factor.am: Սիրիական բանակը Ռուսաստանի օդատիեզերական ուժերի աջակցությամբ ոչնչացրել է առնվազն 400 գրոհայինի, որոնք հարձակվել են Հալեպ և Իդլիբ նահանգների վրա։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Սիրիայում պատերազմող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավարի տեղակալ, կապիտան Օլեգ Իգնասյուկը, գրում է ՌԻԱ Նովոստին։
«Նոյեմբերի 27-ին ժամը 7:50-ից սկսած «Ջաբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական կազմակերպության հետ կապված անօրինական զինված խմբավորումները հարձակվել են Սիրիայի կառավարության կողմից վերահսկվող տարածքների վրա Հալեպ և Իդլիբ նահանգներում: Սիրիական բանակը կռվում է ռուսական օդատիեզերական ուժերի աջակցությամբ»,- ասել է նա։
Իգնասյուկը նշել է, որ «վերջին 24 ժամվա ընթացքում ահաբեկիչները տեխնիկայի և անձնակազմի զգալի կորուստներ են կրել, զոհվել է առնվազն 400 մարդ»։ Իդլիբի ապաէսկալացիայի գոտում գրանցվել է 13 հարձակում սիրիական կառավարական զորքերի դիրքերի վրա «Ջաբհաթ ան-Նուսրայի» գրոհայինների կողմից, որոնցից 12-ը՝ Իդլիբ նահանգում, ևս մեկը՝ Հալեպում։
Թուրքիայի կողմից աջակցություն ստացող սիրիական ընդդիմադիր Հայեթ Թահրիր ալ-Շամ (HTS) զինված խմբավորումը և դաշնակից ուժերը շարունակում են գրոհել Հալեպի ուղղությամբ։
Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ նրանք մոտեցել են Հալեպի ծայրամասերին։ Զինված խմբավորումները վերահսկողության տակ են վերցրել 400 քառակուսի կիլոմետր տարածք։
Ընդհանուր առմամբ՝ զինյալները վերահսկում են Հալեպ և Իդլիբ նահանգների 56 բնակավայրեր։ Տեղեկություններ են տարածվում, որ կառավարական ուժերը հեռացել են Հալեպից։
comment.count (0)