Անահիտ Բախշյանը դիմելու է դատախազություն պահանջով՝ վերացնել «Հոկտեմբերի 27»-ի գործից անջատված մասի կարճման որոշումը |azatutyun.am|
06:01 - 18 դեկտեմբերի, 2019

Անահիտ Բախշյանը դիմելու է դատախազություն պահանջով՝ վերացնել «Հոկտեմբերի 27»-ի գործից անջատված մասի կարճման որոշումը |azatutyun.am|

azatutyun.am: «Հոկտեմբերի 27»-ի ահաբեկչության զոհերից Յուրի Բախշյանի այրին՝ Անահիտ Բախշյանն այսօր դիմելու է Գլխավոր դատախազություն՝ պահանջով՝ վերացնել «Հոկտեմբերի 27»-ի գործից անջատված մասի կարճման որոշումն ու սկսել նոր քննություն։

Գործի այս մասը 2000 թվականին էր առանձնացվել, որպեսզի պարզվեր՝ արդյո՞ք կային հանցագործության այլ մասնակիցներ, դրդիչներ ու հնարավոր կազմակերպիչներ: Սակայն «Հոկտեմբերի 27»-ից առանձնացված այս գործը Գլխավոր դատախազությունը կարճել էր 4 տարի անց՝ 2004 թվականին՝ հանցադեպի բացակայության պատճառաբանությամբ։

Այն ժամանակ գլխավոր դատախազի պաշտոնում Աղվան Հովսեփյանն էր։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել