ՌԴ ԱԳՆ-ից հայտնում են, որ Միրզոյանն ու Լավրովը մտքեր կփոխանակեն հայ-ռուսական հարաբերությունների ողջ շրջանակի, ԵԱՏՄ-ի և եվրասիական տարածքում ինտեգրացիոն այլ ասոցիացիաների շրջանակներում համագործակցության և համաշխարհային օրակարգի արդի հարցերի շուրջ։
«Ուշադրության կենտրոնում կլինի Հարավային Կովկասում տիրող իրավիճակը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարակշռված կարգավորման հասնելու շեշտադրմամբ»։
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳՆ-ից հայտնել են, որ Արարատ Միրզոյանը վաղը աշխատանքային այցով կգտնվի Մոսկվայում, ծրագրված է հանդիպում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։
Նշվել էր, որ հանդիպումից հետո նախարարները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով։
comment.count (0)