Փիթ Հեգսեթի թեկնածությունը հաստատվեց Պենտագոնի ղեկավարի պաշտոնում
 |azatutyun.am|
10:38 - 25 հունվարի, 2025

Փիթ Հեգսեթի թեկնածությունը հաստատվեց Պենտագոնի ղեկավարի պաշտոնում |azatutyun.am|

azatutyun.am: Փիթ Հեգսեթին դժվարությամբ, սակայն հաջողվել է հավաքել բավարար ձայներ՝ դառնալու ԱՄՆ պաշտպանության հաջորդ նախարարը:

Նրա վիճահարույց թեկնածությունը դեմոկրատների և նույնիսկ որոշ հանրապետականների կատաղի առճակատմանն էր բերել:

44-ամյա Հեգսեթը վերջին տասնամյակում աշխատել է որպես Fox News-ի հաղորդավար։ Նրա թեկնածության վերաբերյալ կոշտ գնահատականներ են հնչեցրել դեմոկրատ սենատորները՝ շեշտելով, որ Պենտագոնի ղեկավարի պաշտոնին հավակնող անձը չունի հրամանատարական փորձ, քննադատում է մարտական ստորաբաժանումներում կանանց ծառայությունը։

Հեգսեթի անունը կապվում է նաև ենթադրյալ սեռական ոտնձգությունների հետ, ըստ որոշ հրապարակումների, նա նաև ալկոհոլի նկատմամբ թուլություն ուներ։

Այս մեղադրանքները Պենտագոնի ղեկավարի թեկնածուն կեղծ է որակել, միաժամանակ համաձայնելով, որ ինքը «կատարյալ անձ չէ», ոչ էլ ավանդական թեկնածու է այդ պաշտոնի համար։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել