Մյունխենում տեղի է ունեցել Հայաստանի և Նորվեգիայի վարչապետներ` Նիկոլ Փաշինյանի և Յոնաս Գահր Ստյորեի հանդիպումը
15:56 - 15 փետրվարի, 2025

Մյունխենում տեղի է ունեցել Հայաստանի և Նորվեգիայի վարչապետներ` Նիկոլ Փաշինյանի և Յոնաս Գահր Ստյորեի հանդիպումը

Մյունխենում տեղի է ունեցել Հայաստանի և Նորվեգիայի վարչապետներ` Նիկոլ Փաշինյանի և Յոնաս Գահր Ստյորեի հանդիպումը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի աշխատակազմից։

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Նորվեգիայի միջև համագործակցությանը և դրա հետագա զարգացմանը վերաբերող հարցեր:

Այդ առումով, կողմերը կարևորել են ՀՀ արտաքին գործերի նախարարի` օրերս կայացած այցը Նորվեգիա, ինչը ևս նոր ազդակ է հաղորդել երկկողմ հարաբերություններին:

Նիկոլ Փաշինյանը և Յոնաս Գահր Ստյորեն անդրադարձել են նաև Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների հետագա զարգացմանը, ինչպես նաև տարածաշրջանային նշանակության այլ թեմաների:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել