Առաջիկա օրերին հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-5, Լոռիում, Տավուշում Սյունիքում և Արցախում 6-7 աստիճանով
09:09 - 04 սեպտեմբերի, 2019

Առաջիկա օրերին հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-5, Լոռիում, Տավուշում Սյունիքում և Արցախում 6-7 աստիճանով

Հանրապետության տարածքում` սեպտեմբերի 4-ի ցերեկը և 5-6-ն առանձին շրջաններում, 7-9-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ:

Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 8-9-ը կնվազի 4-5, Լոռիում, Տավուշում Սյունիքում և Արցախում 6-7 աստիճանով։

Երևան քաղաքում՝ սեպտեմբերի 4-ի ցերեկը և 5-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 7-9-ը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել