Արման Գալստյանը նշանակվել է Քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության պետ
12:41 - 25 փետրվարի, 2025

Արման Գալստյանը նշանակվել է Քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության պետ

Արթուր Պողոսյանի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել Կոլեգիայի նիստ, որի ընթացքում Քննչական կոմիտեի նախագահը ներկայացրել է Հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության նորանշանակ պետ Արման Գալստյանին:

«Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը շնորհավորելով Արման Գալստյանին նշանակման կապակցությամբ՝ կարևորել է վերջինիս մասնագիտական և մարդկային բարձր հատկանիշները, պրոֆեսիոնալիզմը: Կոմիտեի նախագահն ընդգծել է Արման Գալստյանի՝ համակարգում անցած ճանապարհը և վստահություն հայտնել, որ վերջինս կարող է արդյունավետորեն լուծել ստորաբաժանման առջև դրված խնդիրները: Արման Գալստյանը շնորհակալություն է հայտնել Քննչական կոմիտեի նախագահին վստահության և ընձեռված հնարավորության համար»,- ասված է հաղորդագրությունում:

Արման Սամվելի Գալստյանի կենսագրությունը՝ ստորև.

Ծնվել է 1977թ. հոկտեմբերի 17-ին, Լոռու մարզի Ալավերդի քաղաքում։

Աշխատանքային գործունեություն
2014-2025թթ.` ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետի տեղակալ,
2013-2014թթ.` ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի Վանաձոր քաղաքի Տարոնի քննչական բաժանմունքի պետ,
2010-2013թթ.` ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի Ստեփանավանի քննչական բաժանմունքի պետ,
2005-2010թթ.` ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի ավագ քննիչ, ապա՝ ՀԿԳ ավագ քննիչ ,
2003-2005թթ.՝ ՀՀ ոստիկանության քննչական վարչության Լոռու մարզի քննչական բաժնի ավագ քննիչ,
2002-2003թթ.` ՀՀ ներքին գործերի նախարարության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզային քննչական բաժնի քննիչ,
2000-2002թթ.՝ ՀՀ ներքին գործերի նախարարության քննչական գլխավոր վարչության Լոռվա մարզային քննչական բաժնի քննիչ
1999-2000թթ.՝ ՀՀ ներքին գործերի նախարարության քննչական գլխավոր վարչության Լոռվա մարզային քննչական բաժնի Գուգարքի քննչական խմբի քննիչ։

Կրթություն
1999թ. ավարտել է ՀՀ ՆԳ և ԱԱՆ բարձրագույն դպրոցի իրավագիտության ֆակուլտետը։

Պարգևներ
Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:

Այլ տվյալներ
Ամուսնացած է ունի երեք երեխա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել