Տարածաշրջանում պատերազմի կամ էսկալացիայի ո՛չ պատճառ, ո՛չ հիմնավորում չկա․ Նիկոլ Փաշինյան
21:45 - 26 փետրվարի, 2025

Տարածաշրջանում պատերազմի կամ էսկալացիայի ո՛չ պատճառ, ո՛չ հիմնավորում չկա․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ հարցին՝ որքանով է հավանական տարածաշրջանում նոր պատերազմի բռնկումը։

«Իմ գնահատականն այն է, որ տարածաշրջանում պատերազմի կամ էսկալացիայի ոչ պատճառ, ոչ նախադրյալ, ոչ հիմնավորում չկա։ Իմ գնահատականը միանշանակ է՝ դրա համար ոչ մի հիմք կամ հիմնավորում գոյություն չունի»,- ասաց նա։

Փաշինյանի համոզմամբ՝ Ադրբեջանից խաղաղության պայմանագրի վերաբերյալ հերթական առաջարկություններ ստանալը վկայում է, որ գործընթացը փակուղում չէ

«Այն փաստը, որ մենք ստացել ենք խաղաղության պայմանագրի 12-րդ խմբագրությունը, վկայությունն է, որ գործընթացը փակուղում չէ։ Այսինքն՝ հիմա մենք պետք է մեր առաջարկները ներկայացնենք, պրոցեսը գնում է։ Մյուս կողմից պետք է արձանագրենք, որ նաև սահմանազատման հանձնաժողովներն են աշխատում։ Այս տարի արդեն մեկ անգամ առերես, մեկ անգամ առցանց հանդիպում են ունեցել։ Մենք առաջարկել ենք հարցի լուծում, սա շատ կարևոր է արձանագրել, և հույս ունենք Ադրբեջանը դրական կարձագանքի այդ լուծմանը»,-մանրամասնել է Փաշինյանը՝ հավելելով, որ ըստ օբյեկտիվ վերլուծության, այդ առաջարկը մերժելու հիմքեր չկան։ 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել